National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.06.2015
ԱԺ արտահերթ նստաշրջանում
1 / 10

Հունիսի 23-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Պատգամավորները քվեարկությամբ վավերացրել են ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ. ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» եւ ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ. ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրերը, ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թ. ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Երկրորդ ընթերցմամբ պատգամավորներն ընդունել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, երրորդ ընթերցմամբ՝ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հնարավորություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Թեւան Պողոսյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը եւ Արմեն Բաբայանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը խորհրդարանին է փոխանցել խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա անդրադարձել է հասարակությունում վստահության պակասի խնդրին: Պարոն Հակոբյանի խոսքով՝ ՀՀ գազամատակարարման գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում արդյունավետ է աշխատել թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Նշվել է, որ «Ժառանգություն»-ը կողմ է քվեարկելու օրենքի նախագծի ընդունմանը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը՝ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, խոսել է հանրության շրջանում վստահության պակասի մասին՝ նշելով, որ հանրությունը վստահելի եւ անաչառ տեղեկատվության կարիք ունի, ուստի պետք է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն: Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը կարեւոր քայլ կլինի խորհրդարանի վերահսկողական գործառույթի ընդլայնման եւ հանրության շրջանում խորհրդարանի վերահսկողական դերը բարձրացնելու տեսանկյունից: Նշվել է, որ գրեթե բոլոր խմբակցությունները կողմ են արտահայտվել նախագծի ընդունմանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ նախարարի՝ նախագագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել գիտական աստիճանների շնորհման եւ գիտական կոչումների կանոնակորգերի ընդունման լիազորությունները: Նաեւ առաջարկվում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք գիտական աստիճանի չեն կարող հավակնել, բացառությամբ այն անձանց, որոնց ատենախոսության թեմաները հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ գիտական կազմակերպությունների, գիտական խորհուրդների կողմից՝ մինչեւ օրենքի ուժեի մեջ մտնելը:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա խոսել է գիտության բնագավառի խնդիրներից, կարեւորել ՀՀ-ում գիտության զարգացումը: Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին:

Քվեարկության արդյունքում չի ընդունվել ՀՀ կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am